Home / Հայաստան / Ֆրանսիան «վտանգազերծել է» Վրաստանը․ Հայաստանն արդեն ցուցակում էր

Ֆրանսիան «վտանգազերծել է» Վրաստանը․ Հայաստանն արդեն ցուցակում էր

Փախստականների ու քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ֆրանսիական գրասենյակը (OFPRA) Վրաստանին տեղափոխել է անվտանգ երկրների ցուցակ․ համապատասխանաբար, Ֆրանսիայում քաղաքական ապաստան փնտրող Վրաստանի քաղաքացիների համար այն ստանալն այսուհետ այնքան էլ հեշտ չի լինի։ Այս մասին հայտնում է OFPRA-ի պաշտոնական կայքը։

Ըստ գրասենյակի՝ անվտանգ են համարվում այն երկրները, որտեղ գործում են ազատության, ժողովրդավարության ու օրենքի գերակայության սկզբունքները, ինչպես նաև մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները։

Վրաստանը, Ալբանիան, Կոսովոն ընդգրկվել են անվտանգ երկրների ցուցակի մեջ, որը ներկա պահին ներառում է 18 պետություն, այդ թվում՝ Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Գանան, Հնդկաստանը, Մոնղոլիան, Սերբիան ու մի շարք այլ երկրներ։

Անվտանգ ճանաչված երկրների քաղաաքացիները Ֆրանսիայում ապաստան ստանալու իրավունք չունեն, ու նրանց հայցը կարող է մերժվել միայն այն հիմնավորմամբ, որ իրենք այդ ցուցակի երկրներից որևէ մեկի քաղաքացի են։ Միևնույն ժամանակ OFPRA նշում է, որ ցուցակը կարող է փոփոխվել, լրացվել կամ կրճատվել՝ այս կամ այն երկրնում իրավիճակի վատթարացման դեպքում։