Home / Տեսանյութեր / Ակտիվիստներն «ամոթ» և «սիկտիր» վանկարկումներով են ճանապարհել նախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվիստներն «ամոթ» և «սիկտիր» վանկարկումներով են ճանապարհել նախարարին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ին ձերբակալված նրա մյուս ընկերների անցկացված երթի ժամանակ՝ ՀՀ կառավարության շենքի մոտ, ակտիվիստները նկատել են ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին։

Հավաքվածները սկսել են վանկարկել «Ամոթ, ամոթ», և, դա լսելով, Թոմվասյանը մոտեցել է լրագրողներին՝ ընթացքում երկխոսության մեջ մտնելով երթի մասնակիցների հետ, մասնավորապես, գոռալով․ «Ամոթը քեզ»։ Լրագրողների հետ զրույցի ընթացքում ակտիվիստները վանկարկել են «Ամոթ», «Սիկտիր», «Պուտինկեք»՝ հաճախ խլացնելով նախարարին։ Նա հայտարարել է, որ Շանթ Հարությունյանն իր համար կալանավոր է, և ինքը պարտավոր է մտածել նրա առողջության մասին, այդ իսկ պատճառով վերջինիս տեղափոխել են հիվանդանոց։ Թոմվասյանը նաև հայտարարել է, որ Հարությունյանի և նրա ընկերների հանդեպ կիրառվող տեսակցության արգելքի հետ կապ չունի ու դա նախաքննական մարմնի որոշումն է։ Պաշտոնյան ասել է նաև, որ բողոքը նորմալ է, քանի որ բողոքելը քաղաքացիական հասարակության իրավունքն է, իսկ ներկաները շարունակել են վանկարկել «ամոթ», «հանցագործ» և «սիկտիր», որից հետո Թոմվասյանն ասել է «Ցտեսություն ձեզ», նստել է մեքենան ու հեռացել։

Մանրամասները՝ տեսանյութում