Home / Տեսանյութեր / ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Երևանի փողոցներում պահանջեցին «Հայաստան առանց քաղբանտարկյալների»

ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Երևանի փողոցներում պահանջեցին «Հայաստան առանց քաղբանտարկյալների»

Այսօր մի շարք քաղաքացիական խմբեր երթ էին նախաձեռնել՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա աջակից մյուս քաղբանտրկյալների: Մինչ երթի մեկնարկը Ազատության հրապարակում ելույթներ են հնչել։ Մասնավորապես, իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ հաշվեհարդար են տեսնում, քանի որ վերջինս պայքարում է Հայաստանի գաղութացման, այն է՝ Մաքսային միությանը միանալու դեմ։ Իրավապաշտպանը խոսել է նաև քաղբանտարկյալների նկատմամբ խտրական վերաբերմունքի, մասնավորապես, հարազատների հետ տեսակցության և զանգերի արգելքի մասին։

1akcia 

Հավաքին մասնակցել է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Շանթ Հարությունյանը և իր ընկերները քաղաքական հետապնդման են ենթարկվել հայրենիքի համար պայքարելու պատճառով, և նրանք անհապաղ պետք է ազատ արձակվեն:

Երթի ընթացքում մոտ ակտիվիստների ձեռքերում պահել են «Վերջ ազգուրաց վարչախմբին», «Հայաստանը առանց քաղբանտարկյալների», «Դեմ ենք Մաքսային միությանը» և այլ գրառումներով պաստառներ։ Ակտիվիստները ծածանում էին Հայաստանի, ինչպես նաև անարխիայի դրոշներ։ Երթի մասնակիցները «Ազատություն Շանթին», «Ինքնիշխան Հայաստան», «Հայաստանն առանց Սերժի» վանկարկելով շարժվել են դեպի Կառավարության շենք:

2akcia 

3akcia

Գործադիր մարմնի շենքի մոտ նրանք հանդիպել են Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ով այդ պահին մեքենա նստելիս է եղել։ Քաղաքացիները բղավել են՝ «ամոթ, ամոթ», իսկ նախարարը կանգնեցրել է մեքենան և զրուցել լրագրողների հետ:

Նա հայտարարել է, որ Շանթ Հարությունյանն իր համար կալանավոր է, և կապ չունի, թե ինչի համար է բանտում, ինքը Հարությունյանի առողջության պատասխանատուն է: Զրույցի ընթացքում ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «սիկտիր», «ամոթ»:

Կառավարության շենքի մոտից մարդիկ շարժվել են դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, այնուհետև երթը շարունակել են Նալբանդյան փողոցով։ Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում ոստիկանները թույլ չեն տվել մարդկանց բարձրանալ ԱԱԾ-ի և Ոստիկանության շենք և հրելով հեռացրել են դեպի Թումանյան փողոց։ Հավաքվածներին, սակայն, հաջողվել է ճեղքել ոստիկանական պատը և անցնել ԱԱԾ-ի շենքի կողքով։

4akcia

5akcia

6akcia

7akcia

8akcia

9akcia

10akcia

11akcia

12akcia