Home / Հայաստան / Ադրբեջանցին Հայաստանի հետ սահմանի մոտ պայթել է ականի վրա

Ադրբեջանցին Հայաստանի հետ սահմանի մոտ պայթել է ականի վրա

Ադրբեջանի Թովուզի շրջանի Գարալար գյուղի 40-ամյա բնակիչ Հիդայաի Մուսեիբովը Հայաստանի հետ սահմանամերձ գոտում տուժել է ականի պայթյունի արդյունքում։ Այս մասին հայտնում է «Ռեգնում» գործակալությունը՝ հղում կատարելով ադրբեջանական Kəpəz TV հեռուստաալիքին։

Տեղեկության համաձայն՝ Մուսեիբովը ոտքի վնասվածքով տեղափոխվել է Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նա պատմել է, որ պայթել է հակահետևակային ականի վրա։ Բժիշկները անդամահատել են նրա աջ ոտքի մի քանի մատները։