Home / Հայաստան / Պաշտպանության նախարարն ասել է՝ ինչու չի հաջողվել փրկել ԼՂՀ-ում մահացած զինծառայողին

Պաշտպանության նախարարն ասել է՝ ինչու չի հաջողվել փրկել ԼՂՀ-ում մահացած զինծառայողին

ԼՂՀ Պաշտպանության բանակում մահացած զինծառայող, 21-ամյա Հայկ Մակարյանի կյանքը հնարավոր չէր փրկել, քանի որ նրա մոտ կայծակնային արագությամբ մենինգիտ է զարգացել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Նախնական տվյալներով, արագ առաջացած մենինգիտի դեպք է: Դիահերձման և դատաբժշկական փորձաքննության ժամանակ վերջնական պարզ կդառնա»,- ասել է նա:

Ըստ նախարարի՝ ռազմական բժշկի աշխատանքը նեղ մասնագիտական և լուրջ գիտելիքներ պահանջող աշխատանք է:

«Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ասեմ, որ զինծառայողը շուտ է դիմել, ուղղակի արագ զարգացող հիվանդություն է ունեցել, որը կանխարգելելու համար այն նախօրոք պետք է բացահայտվեր»,- ասել է Սեյրան Օհանյանը: