Home / Տեսանյութեր / Երթի մասնակցից գողացել են Սերժ Սարգսյանի նկարով, «կրիմինալ» գրությամբ պաստառը

Երթի մասնակցից գողացել են Սերժ Սարգսյանի նկարով, «կրիմինալ» գրությամբ պաստառը

Այսօր ժամը 17։10-ի սահմաններում Սայաթ-Նովա Աբովյան խաչմերուկի բանուկ հատվածում՝ ոստիկանների աչքի առջև մոտ 23 տարեկան անձը չպարզված երիտասարդն ազատամարտիկ կանանցից հափշտակել է Սերժ Սարգսյանի նկարով պաստառը, որի վրա գրված է «Կրիմինալ»։

Այդ պաստառը ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը բարձրաձրել է Ազատության հրապարակում կայացած այսօրվա հավաքի և երթի ընթացքում։

Epress.am-ի հետ զրույցում Մարգարյանն ասել է, որ մի խումբ սադրիչներ իրեն հետևել են թե հանրահավաքի, թե երթի ընթացքում, սակայն ավելի ուշ, երբ ինքը պատրաստվել է տուն գնալ, երիտասարդներից մեկը հանկարծ մոտեցել է, ձեռքից քաշել արդեն փակ վիճակում գտնվող պաստառը ու վազել դեպի մոտակայքում կագնած մեքենան։

«Սադրիչը տարավ ու տվեց կապույտ ջիպով սպասող մեկ ուրիշ սադրիչի, սա արագ քշեց, մենք էլ վազելով հետևեցինք, օղակման մեջ գցեցինք ու մի կարգին վզակոթին հասցրեցի, ասացի՝ «սա քեզ՝ գողության համար, հիմա քեզ բաց եմ թողնում, բայց հաջորդ անգամ սատկացնելու եմ»», – պատմել է Մարգարյանը։

Նա նշել է, որ մի քանի մետր հեռավորության վրա գտնվող երկու ոստիկաններից ոչ մեկը չի միջամտել, ավելին, երբ ինքը մոտեցել է ու հարցրել՝ ինչու չբռնեցին գողություն կատարող երիտասարդին, կամ գողոնը տեղափոխող մեքենան, ոստիկանները պատասխանել են, որ իրենք ընդամենը պարեկային ծառայության աշխատակիցներ են ու հսկողություն են իրականացնում տարածքում։

Մարգարյանը Epress.am-ին տրամադրել է նաև երիտասարդի լուսանկարը (կանգնած է ձախ կողմում՝ գլխարկով)։

sad