Home / Հայաստան / Հայաստանն ու Ռուսաստանը կհանդիպեն ֆուտբոլային դաշտում

Հայաստանն ու Ռուսաստանը կհանդիպեն ֆուտբոլային դաշտում

Մարտի 5-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Ռուսաստանը 22-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Պաշտոնական մրցաշարերում երկու երկրների ազգային հավաքականները հանդիպել են 4 անգամ: Եվրոպայի 2000 թ. առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է մեր ընտրանուն՝ 3:0 և 2:0 հաշիվներով: Եվրո-2012-ի ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0, իսկ Սանկտ-Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել են ռուսաստանցիները:

Նշենք, որ հունիսի 6-ին Մայնցում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Գերմանիայի ազգային հավաքականի հետ: