Home / Տեսանյութեր / «10 տարի էլ չեք իմանա՝ ով ա սպանել»․ զրույց բանակում զոհված զինվորների մայրերի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«10 տարի էլ չեք իմանա՝ ով ա սպանել»․ զրույց բանակում զոհված զինվորների մայրերի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանի բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի օրը հայկական բանակում զոհված Տիգրան Օհանջանյանի և Արթուր Ղազարյանի մայրերը՝ Գոհար Սարգսյանն ու Իրինա Ղազարյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմում են իրենց որդիների մահվան առիթով հարուցված քրեական գործերի, բանակում տիրող բարքերի, պաշտոնյաների հետ հանդիպումների մասին։

Ինչպես նշում է Գոհար Սարգսյանը, դեռևս 2007-ին այն ժամանակ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն իրեն ասել է, թե «տիկին, Դուք 10 տարի էլ չեք իմանա, ով է սպանել ձեր տղային»։

Անցել է 7 տարի, իսկ Տիգրան Օհանջանյանի գործով քննությունը դեռ շարունակվում է։

Իրինա Ղազարյանը նշում է, որ անկախ պաշտոնյաների անտարբերությունից, իրենք շարունակելու են բողոքի ակցիաները։