Home / Հայաստան / Վրացական եկեղեցին ողջունել է հայ, մահմեդական ու հրեա գործընկերների ֆինանսավորումը

Վրացական եկեղեցին ողջունել է հայ, մահմեդական ու հրեա գործընկերների ֆինանսավորումը

Վրաստանի ուղղափառ եկեղեցին ողջունել է կառավարության որոշումը ֆինանսավորում հատկացնել երկրի մյուս չորս կրոնական դավանանքներին ու այդ քայլը գնահատել որպես «արդարության վերականգնման դրսևորում»։ Այս մասին գրում է Georgia Online կայքը։

Հունվարի 27-ին Վրաստանի կառավարությունը որոշել է 4,5 միլիոն վրացական լարի (մոտ $2.5 միլիոն) տրամադրել չորս կրոնական համայնքներին՝ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, Վրաստանի մահմեդականների կրոնական համայնքին, Կաթոլիկ եկեղեցուն ու Հրեաների համայնքին։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նման որոշումը բացատրել է Խորհրդային միության ժամանակաշրջանում կրոնական համայքներին հասցված վնասների փոխհատուցման անհրաժեշտությամբ։

Նշենք, որ Վրաստանի ուղղափառ եկեղեցին երկրի միակ կրոնական համայնքն է, որը ֆինանսավորում է ստանում պետական բյուջեից։ Նախատեսվում է 2014 թվականի բյուջեից եկեղեցուն հատկացնել 25 միլիոն վրացական լարի (մոտ $14 միլիոն)։