Home / Հայաստան / Չեխիայի հայերը Պրահայում բողոքել են Սերժ Սարգսյանի դեմ

Չեխիայի հայերը Պրահայում բողոքել են Սերժ Սարգսյանի դեմ

«Դեմ ենք Մաքսային միությանը», «Վերջ տվեք օլիգարխիային» վերտառությամբ պաստառներով պրահայաբնակ մի խումբ հայեր երեկ բողոքի ակցիա են անցկացրել Չեխիայի նախագահական պալատի դիմաց, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Նշենք, որ Չեխիայում պաշտոնական այցով գտնվում է Սերժ Սարգսյանը։

Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիայի ժամանակ ասել են, որ հավաքվել են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Հայաստանի առջև ծառացած խնդիրների՝ արտագաղթի, գործազրկության, սահմանային կրակոցների վերաբերյալ:

«Ազատությունը» նշում է, որ Չեխիայում բնակվող հայերին մտահոգում է նաև Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանը անդամ դառնալու որոշումը: Նրանք կարծիք են հայտնել, որ առանց հայաստանցիներին հարցնելու չէր կարելի նման որոշում կայացնել:

Լուսանկարը՝ President.am