Home / Հայաստան / Հայաստանն արգելել է Չինաստանից հավի ու ձվի մուտքը

Հայաստանն արգելել է Չինաստանից հավի ու ձվի մուտքը

Չինաստանի տարածքում բռնկված թռչնի գրիպի վարակի պատճառով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով արգելվել է այդ երկրից թռչնամթերքի, ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը Հայաստան:  

Նախկինում այս ապրանքատեսակների ներմուծումն արգելված էր միայն Տիբեթի ինքնավար շրջանից, որտեղ առաջինն էր տարածվել վարակը: