Home / Հայաստան / Ով է ֆինանսավորել․ Վարդան Սեդրակյանի կինը պնդում է՝ ամուսնու բանտային նամակում ճշմարտություն է գրած

Ով է ֆինանսավորել․ Վարդան Սեդրակյանի կինը պնդում է՝ ամուսնու բանտային նամակում ճշմարտություն է գրած

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Նրա անունից բանտից նամակ է ուղարկվել 1in.am-ին այն մասին, որ «ավիացիայի նախկին պետ Ալիկ Աբրահամյանը և նրա որդին՝ «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Չորրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Էդուարդ Աբրահամյանն են ֆինասավորել» իր նախընտրական քարոզարշավը։ Ըստ Սեդրակյանի՝ Աբրահամյանները հետո փոշմանել, սպառնացել, թե հետ տվեք գումարները: Թերթը նշում է, որ Աբրահամյանը զառանցանք է համարել այդ նամակը՝ ասելով, թե չի ճանաչում Սեդրակյանին:

«Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում Սեդրակյանի կինը՝ Ռուզաննան, վստահեցրել է, որ Աբրահամյաններն իրականում սպառնացել են իր ընտանիքին, ինչի համար ինքը դիմել է ոստիկանություն և ԱԱԾ. «Մենք ընտանիքով ներկա ենք եղել անգամ Աբրահամյանի որդու հարսանիքին: Ինչ կա նամակում, իրականություն է: Բոլորը գիտեն, որ նա է ֆինասավորում Վարդանին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում