Home / Հայաստան / Որոնք են Հայաստանում երեխաների ամենատարածված անունները 2013-ին

Որոնք են Հայաստանում երեխաների ամենատարածված անունները 2013-ին

2013 թվականին Հայաստանում ծնված երեխաների անունների առաջատարը Նարեն ու Դավիթն են: Անունների վիճակագրությունը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«2013 թվականին ծնված 19 հազար 570 աղջիկներից 950-ին անվանակոչել են Նարե, 823-ին` Մարի, 683-ին` Մանե, 678-ին` Միլենա, 556-ին` Անի: 22 հազար 200 տղա երեխաներից 1410-ին ծնողները անվանել են Դավիթ, 1163-ին` Նարեկ, 693-ին` Գոռ, 603-ին` Հայկ, 600-ին` Ալեքս»,- նշել է բանախոսը: