Home / Հայաստան / Բռնության զոհերի հարազատներին փոխհատուցում չտալը խայտառակություն է․ պատգամավոր

Բռնության զոհերի հարազատներին փոխհատուցում չտալը խայտառակություն է․ պատգամավոր

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, որ «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին» փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիայի ընդունումը կասեցնելը խայտառակություն է ՀՀ Ազգային ժողովի և ընդհանրապես պետության համար:

Նա հիշեցրել է, որ Կոնվենցիայի վավերացումը կասեցվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկով:

Ջհանգիրյանը նաև նշել է, որ ակնհայտ էր, թե Կոնվենցիայի ընդունմամբ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին որոշակի փոխհատուցում կտրամադրվեր: Հակադարձելով պատգամավորին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ թեև Կոնվենցիայի վավերացումը կասեցվել է, դա չի արվել ԱԺ-ի մեղքով:

«Ինչո՞ւ է դա ԱԺ-ի խայտառակությունը, եթե կառավարությունն է կասեցումը առաջարկել: Մարդիկ կան, ում թվում է, թե ԱԺ-ի պատիվը միային ինձ է վերաբերվում: Ոչ, այդպես չէ»,- ասել է Աբրահամյանը:

Ջհանգիրյանը հավելել է, որ ՀԱԿ-ը կներկայացնի նախագիծ՝ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տալու համար: