Home / Հայաստան / Ադրբեջանում գերի ընկած Մամիկոն Խոջոյանին ընտանիքի մասին տեղեկություններ են հաղորդել

Ադրբեջանում գերի ընկած Մամիկոն Խոջոյանին ընտանիքի մասին տեղեկություններ են հաղորդել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարի 3-ին Ադրբեջանում հանդիպել են հունվարի 28-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած ու գերեվարված՝ Տավուշի մարզի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի հետ։

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այցի ժամանակ Խոջոյանին նրա ընտանիքի վերաբերյալ տեղեկատվություն են հաղորդել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, թե «կարճատև հրաձգությունից հետո գերեվարվել է նահանջող թշնամու դիվերսիոն հետախուզական խմբի 65-ամյա զինված ու վիրավոր խմբավարը»: Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ հայկական գյուղի գյուղապետը, սակայն, հայտնել է, որ Ադրբեջանում գերի է ընկել իրենց գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը, ով, գյուղապետի խոսքով, հոգեկան խնդիրներ ունի ու գրանցված է հոգենյարդաբանական դիսպանսերում։