Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը՝ բողոքող կնոջը․ «Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սերժ Սարգսյանը՝ բողոքող կնոջը․ «Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ վաղ առավոտյան Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Սերժ Սարգսյանի նախագահական առանձնատան դիմաց: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց և իրենց խնդրին լուծում տա, գրում է Galatv․am-ը:

Դուրս գալով նախագահականի իր առանձնատնից՝ Սերժ Սարգսյանը մոտեցել է բողոքող քաղաքացիներին:

«Կորեայի որբերը մեզանից լավ են ապրում,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ նշել է բողոքողներից մեկը, – 2 ամիս է՝ վարձավճարները չեն տալիս»:

«Մի րոպե, մի րոպե,- նրան ընդհատել է Սերժ Սարգսյանը,- Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի մեղադրե՞ք»:

«Հրաման տվեք՝ թող անեն, էլի»,- ի պատասխան՝ ասել են ցուցարարները:

Բնակիչների հետ մի քանի րոպե խոսելուց հետո Սերժ Սարգսյանն անմիջապես նստելով մեքենան՝ ավտոշարասյան ուղեկցությամբ հեռացել է:

Սերժ Սարգսյանի հետ զրույցը՝ 8.45 րոպեից

Տեսանյութը՝ Galatv․amի