Home / Հայաստան / «Նուբարաշենում» մահացած կալանավորը դատապարտվել էր նախկին կնոջը բռնաբարելու համար

«Նուբարաշենում» մահացած կալանավորը դատապարտվել էր նախկին կնոջը բռնաբարելու համար

Փետրվարի 2-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում մահացած  է հայտնաբերվել  Համբարձում Ղուկեյանը: Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում կատարելով ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանին:

Կայքի տեղեկություններով՝ Համբարձում Ղուկեյանը մեղադրվում էր բռնաբարության համար։ Նախկինում նա երկու անգամ դատապարտվել է։ 2010 թվականին մարտին Ղուկեյանը մեղավոր է ճանաչվել ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար և դատապարտվել ազատազրկման 1 տարի ժամկետով, սակայն  նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: Երկրորդ անգամ՝ 2012թ., դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ նախկին կնոջը բռնաբարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2011թ. սեպտեմբերի 10-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում գալով նախկին կնոջ բնակարան, խոհանոցային դանակով սպառնալով սեռական հարաբերություններ է ունեցել նրա հետ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: