Home / Հայաստան / Բնակչությունը գազը պիտի խոշոր սպառողից ավելի էժան գնի․ Բագրատյան

Բնակչությունը գազը պիտի խոշոր սպառողից ավելի էժան գնի․ Բագրատյան

Հայաստանում ֆիզիկական անձը ավելի շատ է վճարում գազի համար, քան խոշոր սպառողները՝ տնտեսվարող սուբյեկտները, ինչը արդարացի չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Դուք ձեր տղերքին ժողովրդի հաշվին էժան գազ եք տալիս: Մեր երկրում ասում են՝ ով խոշոր սպառող է, պետք է ավելի էժան խողովակից ստանա, քանի որ բարձր ճնշման խողովակից է օգտվում: Պետք չի ներկայացնել, թե եթե բարձր ճնշման խողովակ է, գազը էժան է նստում: Երբ ժողովրդին եք վաճառում, դուք ունեք մասշտաբի էֆեկտ և երաշխավորված սպառում»,- ասել է Բագրատյանը՝ հորդորելով կառավարությանը արդարացի գներ սահմանել:

Նշենք, որ բնակչության համար 1000 խ.մ. գազն արժe 375 դոլար, իսկ խոշոր սպառողների համար` մոտ 277 դոլար։

Բագրատյանի խոսքով՝ պետությունը պետք է միջամտի «Գազպրոմ» ընկերության ներդրումային քաղաքականությանը, այսինքն՝ որոշոի, թե որտեղ է հարկավոր ներդրումներ անել։

«Օրինակ, ես կարծում եմ, որ «Հայռուսգազարդ»-ի նախկին ղեկավարն էդ ներդրումներն անում էր իրեն ենթակա կազմակերպությունների միջոցով՝ 10-ապատիկ ավել աշխատելով իր աշխատավարձից: Մենք սա պիտի հսկենք, թե չէ, մարդը հարյուրավոր միլիոնների կարողություն կուտակեց»,- ասել է նախկին վարչապետը: