Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացել են Սյունիքում և Ղարաբաղում

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացել են Սյունիքում և Ղարաբաղում

Փետրվարի 10-ին, ժամը 16.06-ի սահմաններում Ադրբեջանի տարածքում ՝ Շամախի քաղաքից 28կմ հարավ-արևելք գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ վիճակների նախարարությունը։

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանում Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ: