Home / Տեսանյութեր / Յանուկովիչի անվան հրապարակից հեռացրել են «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ» գրությունը

Յանուկովիչի անվան հրապարակից հեռացրել են «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ» գրությունը

Սպիտակ քաղաքում ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անունը կրող հրապարակից, այսօր առավոտյան հեռացվել են «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ» ուկրաիներեն գրությամբ թռուցիկները, որոնք ակցիայի շրջանակներում մի քանի ակտիվիստներ փակցրել են Յանուկովիչի ազգանունը կրող ցուցատախտակի վրա։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը։

«Այս գիշեր մի քանի հոգի, բայց ոչ սպիտակցիներ, թղթեր են փակցրել, բայց առավոտյան դրանք արդեն չեն եղել», – ասել է նա։

«Ազատություն» ռադիոկայանն ավելի վաղ հաղորդել էր, որ ակցիան անցկացրել են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագր»-ի ակտիվիստները։ Հրապարակի անունը կրող ցուցատախտակի վրա նրանք փակցրել են «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ. Փոքր Մայդան» և «площа iменi Сергiя Нiгояна․ Малий Майдан» հայերեն և ուկրաիներեն գրություններով ցուցանակներ։ Հիշեցնենք, որ Նիգոյանը Եվրամայդանի առաջին զոհերից էր։

Սպիտակի հրապարակը Յանուկովիչի անունով է կոչվել 1988թ․ երկրաշարժից հետո քաղաքի վերականգնման աշխատանքներին վեչջինիս մասնակցության համար։ Նա ղեկավարել է շինարարական միությունը։  

Լուսանկարը՝ araratnews.am