Գլխավոր / Հայաստան / Մարտի 1-ից պոլիկլինիկաներում ոչ բոլոր ծառայությունները կլինեն անվճար

Մարտի 1-ից պոլիկլինիկաներում ոչ բոլոր ծառայությունները կլինեն անվճար

Մարտի 1-ից սկսած ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններում ոչ բոլոր ծառայությունները կլինեն անվճար, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Հատուկ խմբերում չընդգրկված քաղաքացիներն այդուհետ ստիպված կլինեն վճարել լաբորատոր ծառայությունների դիմաց։

Նշված ծառայությունների դեպքում կկիրառվի համավճար. գումարի մի մասը կվճարի պետությունը, մյուս մասը՝ քաղաքացին։

Մարտի 1-ից մեկ այլ նորամուծություն է կիրառվելու. պետպատվերով բուժման իրավունք ունեցողներին կտրամադրվեն այդ իրավունքը հավաստող իրազեկման թերթիկներ»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում