Home / Հայաստան / Յուլիա Տիմոշենկոն ազատ արձակվեց

Յուլիա Տիմոշենկոն ազատ արձակվեց

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ է արձակվել, հաղորդել է Տիմոշենկոյի նախկին մամուլի խոսնակ Նատալյա Լիսովան։

Տիմոշենկոն 2011 թվականին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով։ Երեկ նրա ազատ արձակման օգտին է քվեարկել Ռադայի 365 պատգամավորներից 310-ը։

Նշենք, որ երեկ Ուկրաինայի խորհրդարանը նաև օրինագիծ է ընդունել՝ 2004 թվականի սահմանադրությանը վերադառնալու մասին, որով սահմանափակվում են նախագահի ներկայիս լիազորություններն ու դրանց մի մասն անցնում է խորհրդարանին։