Գլխավոր / Հայաստան / 4 խմբակցությունները նախարարի հարցով կդիմեն ԲՊԱ էթիկայի հանձնաժողով

4 խմբակցությունները նախարարի հարցով կդիմեն ԲՊԱ էթիկայի հանձնաժողով

Խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը պատրաստվում են համատեղ դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (ԲՊԱԷՀ)՝ ընդդեմ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Օրեր առաջ, երբ լրագրողները նախարարից հետաքրքրվել էին, թե ինչպես է ինքը վերաբերում, որ ԱԺ չորս ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել վարչապետին, նա ասել էր. «Ղալաթ են անում»։ Եվ ահա չորս ուժերը որոշել են Թովմասյանի սույն արտահայտության համար նրա դեմ դիմում ներկայացնել ԲՊԱԷՀ։

Թերթի տեղեկություններով՝ այդ հարցը նույն ուժերը մտադիր են բարձրացնել նաև ԱԺ-ի երկուշաբթի մեկնարկելիք նիստում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում