Home / Հայաստան / Հայաստանում ՌԴ զորամասի զինծառայողը մահացել է ավտովթարում

Հայաստանում ՌԴ զորամասի զինծառայողը մահացել է ավտովթարում

Այսօր ժամը 00:10-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայող, 29-ամյա Գրիգորի Վարդանյանը մահացել է ավտովթարում, հայտնում է shamshyan.com-ը:

Վարդանյանը Ստեփանավան-Լոռիբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր կողմից վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ կատարելով՝ գլխիվայր շրջվել:

Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Ստեփանավանի բնակիչ, 28-ամյա Վահե Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Քանի որ Վարդանյանը ծառայում էր ՌԴ զորամասում, չի բացառվում, որ վթարի վերաբերյալ նախապատրաստված նյութերը ՀՀ ոստիկանությունից փոխանցվեն ՌԴ զինվորական դատախազություն, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: