Home / Հայաստան / ՀՀԿ-ական պատգամավորները չեն ներկայացել Մարտի 1-ի մասին բանավեճին

ՀՀԿ-ական պատգամավորները չեն ներկայացել Մարտի 1-ի մասին բանավեճին

Այսօր ժամը 17:00-ին «Մեդիա կենտրոնում» նախաձեռնած «Ինչու՞ չի բացահայտվում մարտի 1-ի հանցագործությունը» թեմայով բանավեճին հրավիրված կոալիցիան ներկայացնող հյուրերը՝ ՀՀԿ-ականներ Մկրտիչ Մինասյանը և Մարգարիտ Եսայանը հրաժարվել են ներկայանալ:

Եթերի սկզբին հաղորդավարը ներողություն է խնդրել և տեղեկացրել, որ, մասնավորապես, Մարգարիտ Եսայանը եթերից 10 րոպե առաջ է տեղեկացրել, որ չի գալու:

Կազմակերպիչները ստիպված են եղել բանավեճն անցկացնել քննարկման ձևաչափով: ՀՀԿ-ականների բացակայության փաստին բացասական գնատահական են տվել բանավեճ-քննարկման մյուս մասնակիցները՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և «Իրավունքի և ազատություն կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Մանուկյանը նշել է, որ ՀՀԿ-ականները վախենում են նման ձրաչափով հանրային բանավեճերից։

«Նրանք ամաչում են, նրանք դատապարտված են փախնել տեսախցիկներից», – ասել է Հարությունյանը:

Լուսանկարը՝ aravot.am