Home / Հայաստան / Շանթ Հարությունյանին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ

Շանթ Հարությունյանին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ

Նոյեմբերի 5-ին ձերբակալված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը երեկ երեկոյան, սեփական դիմումի համաձայն, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ։ Այս մասին Еpress.am-ի հետ զրույցում ասել է Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը։

Նա նշել է, որ ամուսնու որոշումը կապված է ինքնազգացողության լավացման հետ, ու թեև նամակով խնդրել էր իրեն տեղափոխել «Երևան կենտրոն» ՔԿՀ, որտեղ պահվում էր մինչ այդ, սակայն նրան տեղափոխել են «Վարդաշեն»։

«Քանի որ ինքը իր կամքով չէր տեղափոխվել հիվանդանոց՝ հացադուլ էր անում, ու ծայրահեղ վիճակում էին տարել, հիմա էլ երևի մտածում էր, որ կարիք չկա այնտեղ մնալու։ Ուստի որոշել է տեղափոխման համար դիմել։ Այսօր հեռախոսազրույց ենք ունեցել, վիճակը նորմալ է», – ասել է մեր զրուցակիցը։