Home / Տեսանյութեր / Մարտի 1-ի հանրահավաքը և երթը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Մարտի 1-ի հանրահավաքը և երթը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Այսօր 15։00-ին Ազատության հրապարակում մեկնարկեց «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության հանրահավաքը, որը նվիրված է 2008 թվականի Մարտի 1-ին զոհված անձանց հիշատակին։ Հանրահավաքը վարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Ելույթ են ունեցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը։ Ազատության հրապարակի հարթակից հնչել են նաև ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի, 2008թ․ մարտի 1-ին զոհված Սամվել Հարությունյանի հոր՝ Էդիկ Հարությունյանի ելույթները։ Հանրահավաքը եզրափակել է ՀԱԿ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

Նշենք, որ Ազատության հրապարակում են եղել «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը և կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաև ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ուրիխանյանը։

Հանրահավաքից հետո մասնակիցները երթ են անցկացրել դեպի Մյասնիկյանի արձան։

1havaq

2havaq

3havaq

4havaq

5havaq

6havaq 7havaq

8havaq

9havaq

10havaq

11havaq

12havaq

13havaq

14havaq

15havaq

16havaq 17havaq

18havaq

1ert 2ert 3ert 4ert 5ert 6ert