Home / Հայաստան / Հայաստանյան կուսակցությունը դատապարտում է ՌԴ զինված ուժերի ներխուժումն Ուկրաինա

Հայաստանյան կուսակցությունը դատապարտում է ՌԴ զինված ուժերի ներխուժումն Ուկրաինա

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք:

Ինչպես նշված է կուսակցության տարածած հայտարարության մեջ, Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ազատ ինքնորոշման և ազատ կամարտահայտման իրավունք ունի, քանզի «դա է պետությունների և ազգերի խաղաղ գոյակցության և բեղմնավոր համագործակցության հիմնական նախապայմանը և միևնույն ժամանակ՝ ամենահզոր երաշխիքը»:

«Միջազգային իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնց կիզակետում կհայտնվեն ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան, այլև բազմաթիվ այլ ազգեր և պետություններ:

«Ազատ դեմոկրատները» համարում են, որ ցանկացած ժողովրդավարական կառույց պարտավոր է իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանել Ուկրաինայի ազատ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը», – նշում են հայտարարության հեղինակները: