Home / Հայաստան / «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար»՝ մարտի 8-ին

«Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար»՝ մարտի 8-ին

Մարտի 8-ին՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը, «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնությունը մտադիր է այդ օրվան նվիրված քայլերթ անցկացնել, իսկ դրա նախօրեին հանդես է գալու ասուլիսով, որի ժամանակ նախաձեռնության ներկայացուցիչները խոսելու են Հայաստանում կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության ներկայիս իրավիճակի մասին:

Մարտի 8-ին, 13:00-ին «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» երթը կմեկնարկի Իսահակյանի արձանի մոտից և կավարտվի Հս. պողոտայում:

Ըստ նախաձեռնության ներկայացուցիչների՝ ամենամյա ավանդույթ դարձած երթն այս տարի տարբերվելու է, քանի որ այն իրականացվելու է ոչ միայն Կանանց ռեսուրսային կենտրոնի, այլև մի շարք կազմակերպությունների և անհատների համատեղ աշխատնքի արդյունքում՝ Ֆեմինիստ պլատֆորմի շրջանականերում:

Քայլերթը պարբերաբար կընդհատվի կանանց իրավունքների պաշտպանության խորագրեր կրող ֆլեշմոբերով: