Home / Հայաստան / Ռուսաստանի գործողությունները հավասարազոր են ԵԱՀԿ-ից դուրս գալուն․ պաշտոնյա

Ռուսաստանի գործողությունները հավասարազոր են ԵԱՀԿ-ից դուրս գալուն․ պաշտոնյա

Ռուսաստանի փաստացի ներխուժումն Ուկրաինա կարող է հավասարազոր լինել այդ երկրի դուրս գալուն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունից (ԵԱՀԿ): Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ Իզաբել Սանտուշը:

«Դա 19-րդ դարի գործողություն է 21-րդ դարում»,- ընդգծել է Սանտուշը:

Նրա խոսքով` Ռուսաստանն Ուկրաինայում իր գործողություններով խախտել է Հելսինկյան եզրափակիչ ակտի միաժամանակ մի քանի հիմնական սկզբունքներ:

ԵԱՀԿ ներկայացուցիչը նաև կազմակերպության ղեկավարներին կոչ է արել քննության առնել նման գործողությունների հետևանքները:

Նշենք, որ ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի մեջ են մտնում Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն: