Home / Հայաստան / Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին որոշում է կայացրել

Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին որոշում է կայացրել

Քիչ առաջ Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու մասին որոշում է կայացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Որոշման համաձայն՝ այս կապակցությամբ հանրաքվեն տեղի կունենա մարտի 16-ին։ Հանրաքվեին երկու հարց կներկայացվի՝ արդյո՞ք Ղրիմը կվերադառնա 1992 թվականի սահմանադրությանը, թե՞ կմտնի Ռուսաստանի կազմի մեջ։

Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովը «ՌԻԱ Նովոստի»-ին տրամադրել է որոշման տեքստը, որում նշված է՝ «Մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ՝ որպես ՌԴ-ի ներքին սուբյեկտ»։