Home / Տեսանյութեր / Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել նախարարության շենքի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել նախարարության շենքի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակի տարածքում Ֆինանսների նախարարության շենքի մոտ, 67-ամյա տղամարդը, ով լրագրողներին ներկայացել է որպես Նիկոլայ Աղաբեկյան, փորձել է ինքնահրկիզվել։ Այս մասին նշված վայրից հայտնել է Epress.am-ի թղթակիցը։

Նրա խոսքով՝ մինչ քաղաքացին բենզինով լի շիշը լցրել է իր վրա, ոստիկանները կարողացել են կանխել ինքնահրկիզումը։

Տղամարդը բողոքել է սոցիալական ծանր պայմաններից և ընդգծել, թե բանկում եղած ավանդները ստանալ չի կարողանում։

Ոստիկանները նրան նստեցրել են ոստիկանական մեքենան և հեռացրել տարածքից։