Home / Հայաստան / Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բարելավվում է

Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը բարելավվում է

Ադրբեջանում 1 ամսից ավել գերության մեջ անցկացրած Մամիկոն Խոջոյանն իրեն ավելի լավ է զգում։ Նրան հայկական կողմին էին հանձնել մարտի 4-ին, նախորդ շաբաթ Իջևանից տեղափոխել էին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Համաձայն պաշտոնական աղբյուրների, Խոջոյանը վերքեր, սալջարդեր և կոտրվածքներ ուներ, շատ հյուծված էր։

«Թեև Մամիկոն Խոջոյանի հիշողության հետ կապված խնդիրը չի լուծվել, այնուամանայնիվ նրա մոտ զգալի առաջընթաց կա՝ գիտակցությունը ավելի պարզ է, խոսակցականը աստիճանաբար վերականգնվում է», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Գրիգոր Լուսավորիչ բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Արթուր Տիգրանյանը։