Home / Հայաստան / Հայաստանում փոփոխական եղանակ է սպասվում

Հայաստանում փոփոխական եղանակ է սպասվում

Հայաստանի տարածքում մարտի 14-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին օրվա երկրորդ կեսին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

14-ի ցերեկը, 15-16-ին, 18-ի ցերեկը, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 14-ին գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 15-16-ը նույնքանով կբարձրանա:    

Երևանում մարտի 14-16-ին, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին օրվա երկրորդ կեսին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը։