Home / Հայաստան / «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն հանդիպման մասին նույն հաղորդագրությունն են տարածել

«Ժառանգությունը» և ԲՀԿ-ն հանդիպման մասին նույն հաղորդագրությունն են տարածել

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցում էին կուսակցությունների ղեկավար մարմինների այլ անդամներ:

Երկու կուսակցություններն էլ հանդիպման մասին հաղորդագրություններ են տարածել, որոնք կրկնում են միմյանց։

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկրում ստեղծված իրավիճակը և քաղաքական ուժերի, ինչպես նաև հասարակական առավել լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները: Կողմերը որոշեցին շարունակել խորհրդակցությունները», – նշված է ԲՀԿ-ի և «Ժառանգություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ մինչ այս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ։