Home / Հայաստան / Ուկրաինան` Հայաստանի և Ադրբեջանի տեսանկյունից․ օր 1-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուկրաինան` Հայաստանի և Ադրբեջանի տեսանկյունից․ օր 1-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին ամիսներին Ուկրաինան հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում, և այդ երկրում լրագրողների պակաս չի զգացվում։ Լրատվությունը հայաստանցի ընթերցողին հասնում է միջնորդավորված, մեծ է նաև իրականությանը չհամապատասխանող քարոզչական նյութերի թիվը։

Epress.am-ի լրագրողական խումբն ադրբեջանցի գործընկերների հետ որոշել է մեկնել Կիև և հասկանալ ուկրաինական ժողովրդի պայքարն ու հեղափոխությունը Հայաստանի և Ադրբեջանի տեսանկյունից։

Գալիք օրերին մենք կներկայացնենք սյուժեներ հայկական և ադրբեջանական վրաններից, հարցազրույցներ ուկրաինական «Աջ հատվածի», հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։

Ինչ տեսան հայաստանցի և ադրբեջանցի լրագրողները Կիև այցելության առաջին օրը՝ ներկայացվող սյուժեում։