Home / Հայաստան / Պոլիտեխնիկի ռեկտորը հրաժարական է ներկայացրել

Պոլիտեխնիկի ռեկտորը հրաժարական է ներկայացրել

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Հրաժարականի մասին հայտարարվել է այսօր կայացած համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստում։

Հրաժարականի պատճառն ամիսներ առաջ Ավետիսյանի և բուհի մի խումբ դասախոսների միջև վեճերն են։ Epress.am-ը Պոլիտեխնիկի խնդիրներին անդրադարձել էր «Ինչու է աղմկում Պոլիտեխնիկը. ռեկտորի և դասախոսների պայքարի ելքն անորոշ է» հոդվածում։