Home / Հայաստան / Ղրիմի հանրաքվեն որևէ ընդհանրություն չունի Ղարաբաղի հանրաքվեի հետ․ Սաքունց

Ղրիմի հանրաքվեն որևէ ընդհանրություն չունի Ղարաբաղի հանրաքվեի հետ․ Սաքունց

Ղրիմի հանրաքվեն, ամբողջովին և իրապես անօրինական է և որևէ ընդհանրություն չունի Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունն իր ու ղարաբաղցիների գլխին այնպես «սարքեց»/ կներեք ոչկոռեկտ բառիս համար, այլ հարմար բառ չկարողացա գտնել/, որ նույնիսկ Իլհամը չէր կարող երազել․․․․

Մի մոռացեք, որ ԱՄՆ Սենատը ամեն տարի իր բյուջեից մշտապես մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին, որը չի լինելու Ղրիմի դեպքում․․ և ոչ թե, որ Ղրիմի թիկունքում Պուտինն է, ոչ․․ որովհետև Ղրիմի հանրաքվեն, ամբողջովին և իրապես անօրինական է․․․ և բացարձակապես որևէ ընդհանություն չունի Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի հետ․․․․ վերջապես դուրս եկեք Կրեմլի կեղծ գծից, դա ռելսեր էլ չունի․․․», – գրել է Արթուր Սաքունցը։

Նշենք, որ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխանելով Civilnet.am-ի հարցին, թե արդյոք ԼՂՀ-ն ճանաչում է Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն, ասել էր, որ այդ հանրաքվեն առաջին հերթին ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում էր։

«Մենք այս նույն ձևով իրականացրել ենք մեր ազգային ինքնորոշման իրավունքը: Նույն ձևով հանրաքվե ենք անցկացրել, այն էլ երկու անգամ` 1991-ին և 2006-ին, և հետևաբար կարծում ենք, որ անկախ հետևանքներից և արդյունքներից, դա ազգերի ինքնորոշման իրավունքի դրսևորում էր»,- ասել էր Բաբայանը: