Home / Հայաստան / Կինը համաձայնել է տունը գրավ դնել ու գումարն իր սիրեցյալին տալ․ տղամարդը կորել է

Կինը համաձայնել է տունը գրավ դնել ու գումարն իր սիրեցյալին տալ․ տղամարդը կորել է

«Հեշտ փողեր ստանալու համար 44-ամյա Սամվել Արմենակյանն այնպիսի վարպետությամբ է սիրահարված «Ռոմեո» խաղացել, որ նրա թիրախ ընտրված կինը առանց մի վայրկյան կասկածելու համաձայնել է իր բնակարանը բանկում գրավ դնել, գումար վերցնել ու «վճարել» հանուն սիրո: Հետո սիրահարված «Ռոմեոն» վերածվել է ամենաշարքային խարդախի»։

Պատմությունը ներկայացրել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի լրագրող Նելլի Բաբայանը:

2011 թվականին Հասմիկ Ափինյանի կյանքում հայտնվել է Սամվել Արմենակյանը. Հասմիկի պատմելով` Սամվելը գերմարդկային վերաբերմունք էր ցուցաբերում իր և իր ընտանիքի նկատմամբ. «Այնպիսի տպավորություն էր, որ որպես կին վերջապես հզոր թիկունք ես զգում, ու պաշտպանված: Ես կարծում էի` Սամվելը այն միակ տղամարդն է, որին սպասել եմ իմ ամբողջ կյանքում: Նա հաշմանդամ հորս հանդեպ այնքան ուշադիր էր ու հոգատար, որ ես նույնիսկ Աստծուն էի շնորհակալ, որ նման մարդ է հայտնվել իմ ընտանիքում»: Մինչդեռ, այդ սիրահար տղամարդու նպատակը, ինչպես ամիսներ հետո 47-ամյա Հասմիկն է պարզել, ընդամենը 24 հազար դոլար «պոկելն էր»:

ՀԿ-ի հետ զրույցում Հասմիկը պատմել է, որ Սամվել Արմենակյանը սիրահարի իր դերով կարողացավ համոզել իրեն, որ բնակարանը, որի համասեփականատերն է կինը, բանկում գրավ դնի` Հասմիկի ստորագրությամբ և նրա հարազատների երաշխավորությամբ:

«Նա ինձ վստահեցրեց` իբր բիզնես է սկսում ու որոշ գումար ունի, բայց պակասում է այդ 24 հազար դոլարը: Սկեսց համոզել, որ շատ կարճ ժամանակում կմարի այդ պարտքը, մեզ համար է աշխատում, որ մենք միասին նոր բնակարան ձեռք բերենք ու ապրենք երջանիկ: Դե ես էլ հավատացի, կասկածելու առիթ էլ չունեի, որովհետեւ շատ պարկեշտ էր իրեն դրսևորում: Վարկը ձևակերպելուց ու գումարը ստանալուց, ընդամենը 3 ամիս հետո Սամվելի դիմակը պատռվեց: Երբ հետաքրքրվեցի, թե ի՞նչ ընթացքում է վարկի մարումը, վստահեցրեց, որ շուտով կվճարի, այնինչ 3-4 ամիս տոկոսները վճարելուց հետո, այլևս վճարում չէր արել: Սկսեցի անհանգստանալ, հարց ու փորձից հետո նա սկսեց իրեն ագրեսիվ պահել, սպառնալ` եղբորդ, հորդ, քրոջդ կսպանեմ: Հետո խոստովանեց` ինձ ձեր տուն եղբորդ ընկերն է ուղարկել, ձեզ քցելու եմ, եկել եմ, որ ձեր տունը խլեմ ձեզանից: Ամենավերջին հայհոյանքներով սպառնաց` եթե բողոքեմ, ապա կսպանի ինձ էլ, ընտանիքիս անդամներին էլ: Բազմիցս էլեկտրաշոկ է պահել իմ և հորս վրա»,-պատմել է Հասմիկ Ափինյանը:

Կինը դիմել է ոստիկանություն, բայց Արմենակյանը սկսել է պարբերաբար զանգահարել, հաղորդագրություններ ուղարկել Հասմիկին և կրկին սպառնալ, թե վերջ կտա նրա ընտանիքի անդամների կյանքին: Հասմիկի պատմելով` «Վախից տանից դուրս չէինք գալիս, գիշերն էի գնում հիվանդանոց ներարկումների համար, այդ սթրեսային վիճակներից առողջական վիճակս վատթարացավ, անգամ վիրահատվել եմ: Մի օր էլ Սամվելը զանգել էր էլի նույն ահաբեկումներով, ասաց` հաց առնելու դուրս կգաք, չէ՞, կգամ կտենամ ու կսպանեմ ձեզ»:

Հասմիկի բողոքի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել. ներկայումս Սամվել Արմենակյանը հետախուզման մեջ է: Արդեն 6 ամիս է՝ ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել ահաբեկողին, մինչդեռ Հասմիկ Ափինյանը վստահեցրել է, որ Սամվելը հետախուզման ընթացքում էլ պարբերաբար զանգահարել է իրեն, և ամենևին էլ կորած չէ, որ ոստիկանությունը չի կարողանում նրան գտնել. «Ես քննիչին էլ զգուշացրի, որ հեսա-հեսա Սամվելը զանգելու է, հեռախոսազրույցը լսեք ու գուցե նրա գտնվելու վայրը պարզեք: Բայց ոստիկաններն ինձ ասացին, որ հեռախոսազրույցը լսելու իրավունք չունեն, քրգործով հոդվածը դա թույլ չի տալիս: Սամվելը մոտ 2 ամիս առաջ էլ զանգել էր ինձ, համոզում էր հանդիպել, վախեցա ու չգնացի: Չգիտեմ, թե այս շարքային հանցագործին ինչո՞ւ ոստիկանությունը չի ուզում գտնել, չեմ կարծում, թե նրան հայտնաբերելն այդքան բարդ գործ է»:

Հասմիկ Ափինյանը ոստիկականություն էր դիմել նաև Սամվել Արմենակյանին խարդախության մեջ մեղադրելու համար, սակայն քրեական գործ չի հարուցվել, հիմնավորմամբ` հանցակազմի բացակայություն: Ոստիկանության այս որոշումը հիմա բողոքարկվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մարտի 14-ին դատարանում լսվեց կողմերի դիտարկումները:

Հասմիկի փաստաբանը` Արայիկ Պապիկյանը, ՀԿ-ին ասել է, որ հետաքննության փուլում հետաքննիչը մերժել է գործի հարուցումը, նա որոշման մեջ պատճառաբանել է, որ Սամվել Արմենակյանից, ում դեմ հաղորդում է տրվել, չեն կարողացել բացատրություն վերցնել, միաժամանակ որոշման մեջ նշվել է, որ անհրաժեշտություն էր առաջացել նրանից բացատրություն վերցնել. «Սակայն չվերցնելով բացատրություն, ոչ մի գործ չկատարելով, քննիչը գտել է, որ հիմքեր չկան քրեական գործ հարուցելու»:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։