Home / Հայաստան / «Դ!ԵՄ ԵՄ»-ն ասել է՝ որ դեպքում պատրաստ կլինի երկխոսության․ պատասխան վարչապետին

«Դ!ԵՄ ԵՄ»-ն ասել է՝ որ դեպքում պատրաստ կլինի երկխոսության․ պատասխան վարչապետին

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը պատրաստ կլինի վարչապետի հետ երկխոսության գնալ, երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ՝ առանց պարտադիր բաղադրիչի։ Նման հայտարարություն նախաձեռնությունն արել է՝ պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Կառավարության այսօրվա նիստում Սարգսյանը «Դ!ԵՄ ԵՄ»-ի երիտասարդներին հրավիրել էր երկխոսության։

««Դ!ԵՄ ԵՄ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը, նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:

Այնուամենայնիվ, ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա, քանի որ օրենքը բացի իրավական հարթությունից նաև սոցիալական հարթության մեջ է, ինչը ոչ պակաս կարևոր է: Այն հակասոցիալական ու անմարդկային է», – ասված է «Դ!ԵՄ ԵՄ»-ի հայտարարության մեջ: