Home / Տեսանյութեր / «Արմատական միջոց չէ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է նախագահի հրաժարականը պահանջելուն

«Արմատական միջոց չէ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը կողմ է նախագահի հրաժարականը պահանջելուն

4 խորհրդարանական ոչ կոալիոցիոն ուժերը համաձայնեցրել են ընդհանուր գործողությունների նվազագույն շեմը, այն է՝ ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելը։ Այնուամենայնիվ, «Ժառանգություն» կուսակցությունը համարում է, որ, վարչապետ կամ նախարար փոխելով, երկրի վիճակը չի փոխվելու, պետք են արմատական փոփոխությունները, որը ժողովրդի պահանջն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նշել է, որ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կիսամիջոց է, և խոսքը պետք է գնա Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին։

«Դա չի նշանակում, որ մենք դուրս ենք գալիս 4 ուժերի ձևաչափից, բայց ասում ենք, որ մենք չենք դիտարկում կառավարությանն անվստահություն հայտնելը որպես արմատական միջոց, ուստի մենք ոչ վարչապետի թեկնածու կտանք, ոչ նախարարի, ու ընդհանրապես, այդ հարցը քննարկված չէ», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նշենք, որ 4 ոչ կոալիցիոն ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Ժառանգությունը և ՀՅԴ-ն, որոշում են կայացրել ապրիլի 28-ին կայանալիք ԱԺ նիստի օրակարգ մտցնել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։