Home / Հայաստան / ԱՄՆ կառավարությունը ՀՀ կարիքավոր բնակիչներին 520 հազարի օգնություն փոխանցեց

ԱՄՆ կառավարությունը ՀՀ կարիքավոր բնակիչներին 520 հազարի օգնություն փոխանցեց

Մարտի 21-ին ԱՄՆ Կառավարության կողմից Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը փոխանցվել է բնական և մարդածին աղետներին արձագանքելու համար նախատեսված «Աղետի Փաթեթ»-ը, որը փոխանցվել է «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից։

«Աղետի Փաթեթ»-ն իր մեջ ներառում է քնապարկեր, անկողնային պարագաներ, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ, հանդերձանք և դաշտային պարագաներ, մոտ 520,000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը, Քաունթերփարթի Համայնքային և Մարդասիրական Օգնության Ծրագիրը (ՀՄՕԾ) ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 2001 թվականից ի վեր:

ՀՄՕԾ-ը հումանիտար օգնության բաշխման արագ արձագանքման ծրագիր է, որը օգնում է հասարակության խոցելի խմբերին: Ծրագրի շրջանակներում, «Քաունթերփարթ»-ը խոցելի խմբերին է տրամադրում հագուստեղեն, կոշկեղեն, բշժկական պարագաներ, սարքավորումներ և կահույք, ինչպես նաև հիգենիկ և դպրոցական պարագաներ և այլն:

2001 թվականից մինչ օրս Քաունթերփարթի Համայնքային և Մարդասիրական Օգնության Ծրագիրը ներկրել է ավելի քան 30 մլն. դոլար արժողությամբ հումանիտար օգնություն բեռներ, որոնք էլ 500 գործընկեր կազմակերպությունների միջոցով բաշխվել են մոտ 2 միլիոն կարիքավոր բնակչությանը: