Home / Հայաստան / Եվրոպան և Ուկրաինան կնքեցին Ասոցացման համաձայնագիրը

Եվրոպան և Ուկրաինան կնքեցին Ասոցացման համաձայնագիրը

Այսօր Բրյուսելում Ուկրաինայի ու Եվրամիության միջև կնքվեց Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը։

Եվրոպական կողմից Համաձայնագիրը ստորագրել են Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, իսկ ուկրաինական կողմից՝ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը։

Հիշեցնենք, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր պետք է կնքեր դեռևս 2013 թվականի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայացած «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ։ Գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ, սակայն, Ուկրաինայի կառավարությունը՝ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ, հայտարարեց գործընթացի դադարեցման մասին, որից հետո հազարավոր ուկրաինացիներ փողոց դուրս եկան ու մի քանի ամիս տևած պայքարից հետո իշխանափոխության հասան։