Home / Հայաստան / Նախարարությունը հերքում է, թե սպորտդպրոցներից 100 հազար առձեռն գումար է պահանջում

Նախարարությունը հերքում է, թե սպորտդպրոցներից 100 հազար առձեռն գումար է պահանջում

Վերջին շրջանում երևանյան սպորտդպրոցներում լուրեր են շրջանառվում, թե սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նոր «մշակույթ է» ներդրել սպորտդպրոցներում, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը նշում է, որ սպորտդպրոցների ղեկավարությունից պահանջել է, որ ամսական 100 հազար դրամ փոխանցեն նախարարություն։ Ըստ սպորտդպրոցների աշխատակիցների՝ ինչ-որ ֆոնդի է ուղարկվում այդ գումարը, բայց ոչ թե փոխանցման ճանապարհով, այլ՝ առձեռն։

Նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Անուշ Չիթչյանը թերթի հետ զրույցում հերքել է նման մուտքերի մասին տարածված տեղեկությունը։