Home / Հայաստան / Կառավարությունը պատրաստ է փոխզիջումների կուտակայինի հետ կապված․ նախարար

Կառավարությունը պատրաստ է փոխզիջումների կուտակայինի հետ կապված․ նախարար

ՀՀ կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված պատրաստ է երկխոսության, ինչը ենթադրում է փոխզիջումներ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը։

Ռադիոկայանի կայքը հիշեցնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անցած շաբաթ երկխոսության էր հրավիրել կենսաթոշակային բարեփոխումներին ընդդիմացող «Դ!եմ եմ» շարժման անդամներին:

Երկուշաբթի էլ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կլինեն: