Home / Տեսանյութեր / «Նաիրիտի» ղեկավարությունը գործարանը կործանելու քաղաքականություն է վարել․ նախկին տնօրեն

«Նաիրիտի» ղեկավարությունը գործարանը կործանելու քաղաքականություն է վարել․ նախկին տնօրեն

«Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը 2007 թվականից ի վեր տարել է գործարանը կործանելու քաղաքականություն: «Փաստինֆո» գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, ով գործարանը ղեկավարել է 2005-07 թվականներին: Նա հավելել է նաև, որ տարիներ շարունակ «Նաիրիտ»-ը շուկայից դուրս մղելու նպատակային ծրագիր է իրականացվել:

««Նաիրիտ»-ը մեծ մրցակից էր դարձել ռուսական «Բայեր» ընկերության համար, մեծ թափով գրավել էր ռուսական շուկան»,- նշել է նախկին տնօրենը:

Գործարանի ներկա վիճակի համար Կարեն Իսրայելյանը մեղադրում է նաև ՀՀ կառավարությանը, քանի որ վերջինը գործարանի 10% բաժնետերն է, և, իր խոսքով, եթե գոնե այդ 10%-ի հսկողությունը ճիշտ կատարեր և ոչ թե վստահեր «Նաիրիտ»-ի ղեկավարությանը, ժամանակին կկարողանար կանխել անցանկալի զարգացումները:

«2009թ. հունվարի 1-ի դրությամբ «Նաիրիտ»-ի սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունը պետք է արդեն շուրջ 60 մլն. դոլարի ներդրում կատարեր և, պայմանագրի համաձայն, չկատարելու դեպքում պետք է զրկվեր իր բաժնեմասից: Չկատարեց, իսկ կառավարությունը դրա մասին տեղյակ էր և կարող էր նրա ձեռքից վերցնել, այդ դեպքում կառավարությունը նորից կդառնար գործարանի 100%-անոց բաժնետերը, ինքն իր քաղաքականությունը կվարեր»,- ասել է մեր զրուցակիցը:

«Փաստինֆոն» ընդգծում է, որ այդ օֆշորային ընկերության կառավարման շնորհիվ այսօր «Նաիրիտ»-ը շուրջ 300 մլն դոլարի պարտքեր ունի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստինֆո»