Home / Հայաստան / Սիրիա մեկնած պատգամավորների ցուցակը Հովիկ Աբրահամյանին նախագահականից են ուղարկել․ թերթ

Սիրիա մեկնած պատգամավորների ցուցակը Հովիկ Աբրահամյանին նախագահականից են ուղարկել․ թերթ

Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների «ցուցակը» կազմվել է հենց ՀՀ նախագահի նստավայրում, որտեղից, պարզապես, զանգահարել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու ասել, որ Քեսաբ պետք է մեկնեն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ՝ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով նախագահականին մոտ կանգնած իրաղբյուրներին։

«ԱԺ նախագահին ոչինչ չի մնացել, քան կատարել հրահանգը: Ու երբ ԱԺ-ում Աբրահամյանին ասել են, թե գոնե ծնունդով Սիրիայից նախկին ԱԳ նախարար Օսկանյանին ու ՀՅԴ-ից որևէ մեկին ընդգրկեիք պատվիրակության կազմում, ԱԺ նախագահը խորը լռել է: Հավելենք, որ երիտասարդ պատգամավորները Սիրիայում այդպես էլ թեժ կետերում չեն եղել, պատճառաբանվել է, թե այնտեղ վտանգավոր է: Նրանք, լուսանկարվելուց բացի, նաև Սերժ Սարգսյանի նամակն են հանձնել Սիրիայի նախագահին եւ կիրակի կլինեն Հայաստանում», – գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում