Home / Տեսանյութեր / ՍԴ-ն կուտակայինի հարցով որոշումն ավելի ուշ կհրապարակի․ օրը հայտնի չէ

ՍԴ-ն կուտակայինի հարցով որոշումն ավելի ուշ կհրապարակի․ օրը հայտնի չէ

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հարցը քննող Սահմանադրական դատարանը դատաքննության այսօրվա փուլը ավարված է համարել և անցել է խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար։

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել է, որ բոլոր նյութերը լրացուցիչ ուսումնասիրելու համար բավական ժամանակ է անհրաժեշտ։

«Նույնիսկ լուրջ չէր լինի, թե ասեի, որ այդ ամենը կհասցնեինք ավարտել, երբ որոշումը պատրաստ կլինի՝ նախապես կտեղեկացնենք դրա հրապարակման օրը․ համենայն դեպս դա այսօր չի լինի», – եզրափակել է Հարությունյանը։

Նշենք, որ դիմող և պատասխանող կողմերը հայտարարված ընդմիջումից հետո հանդես են եկել ամփոփիչ ելույթներով։ Մասնավորապես, հայցի հեղինակներից մեկը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մտահոգիչ է համարել պետական մարմինների պահվածքի տվյալ օրենքի վերաբերյալ։

Մինասյանը շեշտել է, որ պարտադիր բաղադրիչը ժողովրդագրական առումով նպաստում է ճգնաժամի մեծացմանը։

«Մենք քաղաքացուն ասում ենք՝ երբ որ դադարես լինել ՀՀ քաղաքացի և հեռանաս երկրից, այն ժամանակ հնարավորություն կունենաս տնօրինել քո կուտակած միջոցները, կամ երբ աշխատող մայրերին ասում ենք՝ երբ դուք երեխա կունենաք և կգնաք խնամքի՝ նրանց որևէ վճարում չի կատարվելու։ Սրանք դեմոգրաֆիական վտանգներ առաջացնող դրույթներ են», – ասել է պատգամավորը։

Նշենք, որ պարտադիր բաղադրիչը վերաբերում է 1974 թվականի հունվարից հետո ծնված քաղաքացիներին, որոնցից պետք է գանձվի «կեղտոտ» աշխատավարձի 5-ից 10 տոկոսը, որը վերադարձվելու է թոշակի անցնելուց հետո։ ԱԺ 4 ոչ կոալիցիոն խմբակցությունները վիճարկում են օրենքի սահմանադրականության հարցը։