Home / Հայաստան / Տուժողը հերքում է քննիչի գրածը․ իրեն բաժնում չեն հարցաքննել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Տուժողը հերքում է քննիչի գրածը․ իրեն բաժնում չեն հարցաքննել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արդեն մի քանի ամիս կալանքի տակ գտնվող մեղադրյալներ Գոր Բարնաուսովի և Արմեն Զառաֆյանի դատական նիստերի ընթացքում շարունակվում են ի հայտ գալ քննչական մարմինների կողմից թույլ տված խախտումներ։

Բարնաուսովն ու Զառաֆյանը մեղադրվում են ծանր հանցագործության՝ խմբակային ծեծի մեջ, մինչդեռ իրենք պնդում են, որ 2013 թվականի մարտի 1-ին 3-5 րոպե տարբերությամբ մեկական հարված են հասցրել տուժող Արմեն Պետրոսյանին։ Ավելի վաղ տուժող Արմեն Պետրոսյանը նշել էր, որ ամբաստանյալներն առանձին-առանձին են հարվածել իրեն, և որ ինքը հարբած է եղել, հայհոյել է ու այժմ որևէ պահանջ չունի նրանցից։

Արմեն Պետրոսյանը վկայություն է տվել երեկվա դատական նիստին։ Նրա խոսքերից պարզ է դարձել, որ գործում կեղծ տեղեկություն կա։

Դատարանում Պետրոսյանը նշել է, որ քննիչի կողմից հարցաքննվել է հիվանդանոցում, սակայն գործում քննիչի կողմից նշված է, որ ինքը հարցաքննվել է Շենգավիթի քննչական բաժանմունքում:

Մանրամասները` տեսանյութում