Home / Հայաստան / Ջավախքում անձնագրեր բաժանելու մասին տեղեկությունը սուտ է․ պաշտոնական Թբիլիսի

Ջավախքում անձնագրեր բաժանելու մասին տեղեկությունը սուտ է․ պաշտոնական Թբիլիսի

Եթե ՌԴ Պետդումայի կողմից քննարկվող՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի պարզեցման վերաբերյալ օրինագծում լինեն Վրաստանի շահերի դեմ ուղղված որևէ դրույթներ, պաշտոնական Թբիլիսին պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Զալկանիանին, հայտնում է «Գռուզիա օնլայն»-ը։

«Օրերս տարածվեց տեղեկություն այն մասին, թե իբր ռուսաստանյան կողմը սկսել է անձնագրեր բաժանել Սամցխե-Ջավախքի բնակչությանը։ Մենք վերստուգեցինք այդ տեղեկությունն, ու պարզվեց, որ այն չափազանցված է, նման փաստեր չեն գրանցվել։ Վրաստանում, սակայն, ուշադիր հետևում են հարևան Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Խոսքը վերաբերում է ՌԴ Պետդումայում քննարկվող՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացի պարզեցման վերաբերյալ օրինագծին։ Մենք օրինագծի վերջնական տարբերակը դեռևս չունենք, բայց իրավաբանների հետ այն ուսումնասիրելուց հետո, ու մեր երկրի դեմ ուղղված որևէ դրույթներ հայտնաբերելու դեպքում, պաշտոնական Թբիլիսին ստիպված կլինի նրանց ներկայացնել համապատասխան իրավական նորմեր»,- նշել է Զալկանիանին։